|
Փոխարժեքներ
30 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Աբովյան համայնքի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ Արման Մեղրյանը ներկայացրել է 2025թ. կատարած իր աշխատանքների ամփոփ հաշվետվությունը.
«Աբովյան համայնքի հարգելի՛ բնակիչներ, արդեն չորրորդ տարին է, ինչ ես շարունակում եմ իրականացնել Աբովյան համայնքի ավագանու անդամի գործառույթները՝ ՏԻՄ ընտրություններում ՀՅԴ-ին ձեր տված քվեի շնորհիվ։ Որպես Աբովյան համայնքի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ավագանու անդամ ձեզ եմ ներկայացում 2025 թ․ հաշվետու տարվա ընթացքում իմ կողմից իրականացված աշխատանքների ամփոփ նկարագիրը.
Իմ նախագահությամբ գործող զարգացման ծրագրերի, ֆինանսաբյուջետային, տնտեսական հարցերի հանձնաժողովի տասնհինգ(15) նիստ եմ հրավիրել և հիսուն (50) նախագծեր քննարկել։Առաջարկ եմ ներկայացրել նախագծերի վերաբերյալ և տեղում ծանոթացել եմ ծրագրերի իրականացման ընթացքին:
2025 թվականի ընթացքում զբաղվել եմ շուրջ 30 քաղաքացու խնդիրներով, որոնք վերաբերել են սոցիալական,կոմունալ տնտեսության, քաղաքաշինության ոլորտներին:
Անցնող տարվա ընթացքում մասնակցել եմ տարատեսակ հանդիպումների, քննարկումների:
Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով մասնակցել եմ ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կողմից` կազմակերպված վերապատրաստման դասընթացին։
Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և Նորվեգիայի Թագավորության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ մասնակցել եմ «Մասնակցային և ներառական դասընթացները համայնքի զարգացման համատեքստում» դասընթացին։
Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիան Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում մասնակցել եմ «Համայնքների ավագանիների անդամների կարողությունների զարգացում» ծրագրին:
Աբովյան համայնքի բնակիչների հետ հանդիպումները միշտ պարտավորեցնող են ինձ համար։
Միևնույն ժամանակ, ամենօրյա շփումները, զանգերը, նամակները չորս տարվա աշխատանքի լավագույն գնահատականն են:
Ամփոփելով գրառումս՝ տեղեկացնում եմ, որ յուրաքանչյուր ուրբաթ՝ ժամը 16։00-ից, անցկացնում եմ հանդիպում քաղաքացիների հետ՝ փորձելով հնարավորինս արագ լուծում տալ ցանկացած առաջացած խնդրի։
Աբովյանի համայնքապետարան՝ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն»(ՀՅԴ) խմբակցություն, հասցե՝ Բարեկամության հրապարակ 1»։