կարևոր
403 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-27 17:05
Հասարակություն

Տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին վերջին օրը, դրա մեջ գաղտնիք չկա. Արցախի ՆԳ նախարար

Տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին վերջին օրը, դրա մեջ գաղտնիք չկա. Արցախի ՆԳ նախարար

«Այսօր եկել ենք այստեղ՝ մեր խոնարհումն ու հարգանքը մատուցենք նահատակված տղաներին»,-«Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը։

Անդրադառնալով Արցախից վերադարձած 10 հայերին՝ Կարեն Սարգսյանը նշեց, որ նրանցից տեղեկություններ չունի. «Նոր եմ եկել, հանրապետությունից դուրս էի»։

Խոսելով Արցախի ղեկավարության գերեվարման մասին՝ նշեց. «Իրենց տեսել եմ իմ դուրս գալու վերջին օրը։ Տեսել եմ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, հետո ես ճանապարհվեցի ՀՀ, հետո իմացա, որ գերեվարվել են։ Այստեղ ոչ մի գաղտնիք չկա»։