կարևոր
841 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-26 14:56
Տարածաշրջան

Վրաստանի վարչապետի անդրադարձն՝ ԱՄՆ փոխնախագահի այցին Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի վարչապետի անդրադարձն՝ ԱՄՆ փոխնախագահի այցին Հայաստան և Ադրբեջան

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի առաջիկա այցը Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը։  

Նրա խոսքով՝ որքան հայտնի է, Վենսի այցը վերաբերում է ԹՐԻՓՓ նախագծին, հետևաբար, «տրամաբանական է, որ հասցեատերերը Ադրբեջանն ու Հայաստանն են»։ Դրա հետ մեկտեղ Կոբախիձեն նշել է, որ Վրաստանը նույնպես Անդրկովկասյան փոխադրամիջանցքի մաս է կազմում։

Վրաստանի վարչապետը նաև հայտնել է, որ երկիրը պատրաստ է ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցության։

«Որոշումը նրանցն է (ամերիկյան կողմինը)։ Ցավոք, նախագահ Բայդենի վարչակազմի կողմից ստեղծված վրաց-ամերիկյան հարաբերությունների համատեքստը բարդ է։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան մեր հարաբերություններն այս ֆոնի վրա։ Մենք համբերատար սպասում ենք և հայտարարում ԱՄՆ-ի հետ ռազմավարական գործընկերության պատրաստակամության մասին», - ասել է Կոբախիձեն։