|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով շտապօգնության ավտոմեքենայում վթարի պահին հիվանդ չի եղել։