կարևոր
328 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 19:49
Հասարակություն

ՔՊ-ի Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ ի՞նչ է, ուզում եք արցախցիները Երևանի կենտրոնո՞ւմ ապրեն․ Արցախի պետնախարար

ՔՊ-ի Արայիկ Հարությունյանն ինձ ասում է՝ ի՞նչ է, ուզում եք արցախցիները Երևանի կենտրոնո՞ւմ ապրեն․ Արցախի պետնախարար

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն այսօր մանրամասներ է հայտնել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ հարությունյանի հետ ունեցած զրույցի մասին։ Հանդիպումը տեղի է ունեցել պատահաբար, փողոցում։

«Չէի կարող անտարբեր անցնել։ Ներկայացա։ Ասացի՝ առանց տեսախցիկների ենք, երկու տղամարդ զրուցում ենք։ Իմ այն հարցադրմանը, թե ի՞նչն է ստիպում ձեզ այսպիսի սոցիալական խնդիրներ ստեղծել արցախցիների համար։ Հաշվի առնելով Հայաստանի շուկայական գները, ինչպե՞ս կարող են 1-3 հոգանոց ընտանիքները բնակարաններ ձեռք բերել։ Նրա պատասխանը եղել է այն, որ ի՞նչ է, արցախցիները ուզում են Երևանի կենտրոնու՞մ ապրեն»,- ասաց Ն. Իսկանդարյանը։

Պետնախարարը նշեց, որ երբևէ արցախցիներից նման հայտարարություն կամ առաջարկություն չի եղել։

«Մենք տարբեր հանդիպումների ժամանակ առաջարկել ենք մարզերում ստեղծել բնակարաններ, որպեսզի արցախցիները համատեղ ապրեն պահպանելով մեր բարբառն ու ավանդույթները։ Եվ այդ հարցադրմանn Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ ուժ է գեներացվում։

Հակադարձելով, որ Սյունիքում սյունեցիներն են ապրում, կամ Շիրակում շիրակցիները, պատասխանեց, որ նրանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են։ Տհաճ խոսակցություն ենք ունեցել և բաժանվել ենք»,- ասաց Ն. Իսկանդարյանը։