|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Արցախի նախագահական ընտրություններում ակտիվությունը կլինի մոտ 70 տոկոս, կեսից ավելին ունի ձևավորված կարծիք՝ ո՞ւմ է ընտրելու․ ըստ Yerkir.am-ի, ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը, ով սոցիոլոգիական հարցում է իրականացրել Արցախի նախագահի ընտրությունների վերաբերյալ։
«Այսօրվա վիճակով առաջատարը Արայիկ Հարությունյանն է, որը մոտ 2 անգամ գերազանցում է Մասիս Մայիլյանին, Մասիս Մայիլյանը 3 անգամ գերազանցում է ՎԻտալի Բալասանյանին, Բալասանյանը 2 անգամ գերազանցում է Աշոտ Ղուլյանին»,-ասաց նա։
Ադրբեկյանը մանրամասնեց, որ երբ հարցրել են՝ ինչո՞ւ են այս կամ այն թեկնածուին նախընտրում, մեծ մասը նշել է սոցիալական խնդիրների լուծումը՝ ռազմական, պաշտպանական խնդիրները քչերն են կարևորել՝ համարելով, որ արցախցիների համար պաշտպանական հարցը լուծված է, բանակը պաշտպանում է։
Ադիբեկյանի դիտարկմամբ՝ Վիտալի Բալասանյանը հենց պաշտպանական հարցերից է խոսում քարոզարշավին, այս պատճառով էլ կեղմնակիցների թիվն այդքան մեծ չի։
Նշենք, որ Արցախի համապետական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին․ արցախցիները կընտրեն խորհրդարան և նախագահ միևնույն օրը։
Մանրամասն՝ տեսանյութում․