կարևոր
700 դիտում, 1 ժամ առաջ - 2026-01-16 17:13
Հասարակություն

ՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

ՊԵԿ-ի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

Պետական եկամուտների կոմիտեի 3 պաշտոնյա և ևս 1 անձ կալանավորվել են: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից:

«Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված 5 անձից 4-ի, այդ թվում՝ ՊԵԿ-ի 3 պաշտոնատար անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան: Բոլորն էլ բավարարվել են», - նշել են կոմիտեից:

Հիշեցնենք, որ հունվարի 15-ին ձերբակալվել էր 5 անձ, որոնց թվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ ղեկավար պաշտոն զբաղեցնող պաշտոնյաներ: Բոլորը ձերբակալվել էին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված տվյալների հիման վրա նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում: ՊԵԿ պաշտոնյաները մեղադրվում են խմբով իշխանական լիազորությունները չարաշահելու մեջ: