կարևոր
1033 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-15 16:43
Հասարակություն

ԱԱԾ-ն պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ. Տիգրան Քոչարյան

ԱԱԾ-ն պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Գերիների թեմայով բավականին գրառումներ եղան, որոնք իմի բերելով, ասեմ՝

ա. Մոտակա ամիսը ԱԱԾ-ն (նրանցից, ով դեռ երկրի անվտանգության մասին դեռ մտածում է) պետք է արգելի որևէ հարցազրույց գերիների հետ, հետագայում մեկ տարվա ընթացքում, միայն ԱԱԾ-ի թույտվությամ և ներկայությամբ, ընդորում ԱԱԾն պետք է հաստատի թողարկվող տարբերակը:

բ. Մենք երբեք չենք իմանա ինչ հոգեբանական ազդեցություն են ունեցել իրենց վրա Ադրբեջանում, կարողացել են դիմանալ թե չդիմանալ այդ ճնշմանը, դրա համար, ցանկալի է մոտակա 10 տարին իրենց արգելվի որևէ պետական պաշտոն զբաղեցնել, որը կունենա գաղտնի տեղեկատվություն ստանալու հնարավորություն: Բանակ էլ չասեմ:

գ. Իսկ ընդհանրապես, պետք է այդ մարդկանց հանգիստ թողնել, թող այդ մղձավանջից դուրս գան, ազատությունը վայելեն և քիչ ավելորդ առիթներ ունենան ետ վերադառնալ այդ դժոխային օրերը:

Ինչու այսքան խիստ, որովհետև ունեցել ենք շատ վատ նախադեպ, երբ հարցազրույցից հետո, ադրբեջանցիների սկսել են որոնել խմբի մնացած մասը, ինչը ավարտվեց մեծ ողբերգությունով:

Հիշեք, որ գերության մեջ էլի մարդիկ կան, փորձեք չվնասել նրանց:

Սա այն տարրական, առաջնային գործողություններն են, որոնք թույլ կտան, որ Ադրբեջանը զրոյական ներգործություն ունենա Հայաստանի տեղեկատվական անվտանգության վրա»: