|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուսաստանի քաղաքացիները 2026 թվականի ապրիլի 1-ից չեն կարողանա մուտք գործել Լեհաստան հնգամյա ոչ կենսաչափական արտասահմանյան անձնագրերով: Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այդ մասին հաղորդել է Լեհաստանում Ռուսաստանի դեսպանատունը։
«2026 թվականի ապրիլի 1-ից Լեհաստանը կդադարի ճանաչել Ռուսաստանի Դաշնության կողմից տրված ոչ կենսաչափական (հնգամյա) ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրերը։ Նման փաստաթղթերով Լեհաստան մուտք գործելը և այդ երկրում մնալը կհամարվի անօրինական։ Դրանց տերերը պետք է նախապես ձևակերպեն նոր կենսաչափական (տասնամյա) ընդհանուր քաղաքացիական արտասահմանյան անձնագրեր», - ասվում է հաղորդագրության մեջ։
Հին նմուշի ռուսական արտասահմանյան անձնագրերը Եվրամիության երկրներից չեն ճանաչում նաև Գերմանիան, Ռումինիան, Չեխիան, Դանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Իսլանդիան, Լատվիան և Լիտվան։