|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ֆեյսբուքը մտադիր է արգելափակել պատվաստանյութերի դեմ գովազդները: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուք ընկերության պաշտոնական կայքում: Սոցիալական ցանցը կիջեցնի այն էջերի տեսանելիությունը, որոնք զբաղված են պատվաստումների դեմ արշավով: Այն գովազդը, որը կունենա պատվաստանյութերի դեմ բովանդակություն, կարգելափակվի ֆեյսբուքի կողմից: Նշվում է նաև, որ ֆեյսբուքը օգտատերերին կներկայացնի ստուգված տեղեկություններ պատվաստումների մասին, որպեսզի պայքարեն ապատեղեկատվության դեմ: Հաղորդում է gazeta.ru-ն: