կարևոր
2650 դիտում, 20 ժամ առաջ - 2026-01-03 17:15
Քաղաքական

Համախմբված ազգը չի զիջի ԱՄՆ եւ Իսրայելի չափազանցված պահանջներին. Իրանի նախագահ

Համախմբված ազգը չի զիջի ԱՄՆ եւ Իսրայելի չափազանցված պահանջներին. Իրանի նախագահ

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտնել է, որ եթե ազգը միասնական է, չի զիջի ԱՄՆ եւ Իսրայելի չափազանցված պահանջներին, տեղեկացրել է Mehr-ը։

Շաբաթ օրն ունեցած ելույթում Փեզեշքիանը քննադատել է արևմտյան տերությունների երկակի չափորոշիչները՝ ընդգծելով, որ «ցանկացած ազգ, որը չի կարող միասնություն եւ բարեկամություն հաստատել, կճնշվի, բայց եթե ազգը միասնական լինի իր ժողովրդի հետ, նա այդքան հեշտությամբ չի հանձնվի»։

Իրանի նախագահի խոսքով՝ «Միացյալ Նահանգները և իսրայելական ռեժիմը անամոթաբար կատարում են ցեղասպանություն ողջ աշխարհում եւ միաժամանակ խոսում են մարդու իրավունքների եւ միջազգային իրավունքի մասին», սակայն համախմված ազգը չի զիջի Միացյալ Նահանգներին և Իսրայելին։