կարևոր
442 դիտում, 4 ժամ առաջ - 2025-12-13 17:10
Իրավական

Կոնկրետ Հրաչիկ Խաչատրյանի մասով չե՞ք ուզել հետաքրքրվեք․ Վարդևանյանը՝ «վկա» ոստիկանին

Կոնկրետ Հրաչիկ Խաչատրյանի մասով չե՞ք ուզել հետաքրքրվեք․ Վարդևանյանը՝ «վկա» ոստիկանին

Դեկտեմբերի 12-ին տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանին առնչվող գործով հերթական դատական նիստը, որտեղ հարցաքննվել են «վկա» ոստիկանները։

Գործով վկայի կարգավիճակ ունեցող ոստիկան Արման Մարությանը՝ պատասխանելով դատավորի և պաշտպանների հարցերին նշեց, որ չի զրուցել «տուժողի» հետ, չգիտի որտեղ են հարվածել, ոնց են հարվածել, որ պահին են հարվածել, վնասվածք ստացել է, թե՝ ոչ։

Մարությանին հետքրքիր չի եղել իր ծառայակից ընկեր Հրաչիկ Խաչատրյանի հետ տեղի ունեցած դեպքը, որի շրջանակներում նա, իբրև թե, բռնության է ենթարկվել Լևոն Քոչարյանի կողմից։

Մանրամասն՝ տեսանյութում։