|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Իսպանիայի Գրանադա քաղաքում սեպտեմբերի 6-20-ը ընթանում է հրաձգութան աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հայաստանը ներկայացնող 7 հրաձիգներ, չնայած մասնակցում են երիտասարդական տարիքային խմբում, սակայն պատանիներ են:
Արդեն տեղեկացրել ենք, որ Հրաչիկ Բաբայանն իրավունք էր ստացել մասնակցել եզրափակիչ փուլին:
Այսօր տեղի ունեցեծ եզրափակիչ փուլում Հրաչիկ Բաբայանը`205,7 միավորով գրավել է 2-րդ հորիզոնականը և հռչակվել աշխարհի երիտասարդական առաջնության փոխչեմպիոն: 1-ին տեղը գրավել է ռուս Վլադիմիր Մասլեննիկովը` 206,8 միավորով,
Եռյակը եզրափակել է Ռուսաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Եվգենի Պանչենկոն` 185,3 միավորով:
Հայաստանի հավաքական թիմը ողջ կազմով մրցելույթները կշարունակի վաղը:
Աշխարհի առաջնությանը Հայաստանը ներկայացնում են.
|
Հրաչիկ Բաբայան (հրացան) |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան |
|
Զավեն Իգիթյան (ատրճանակ) |
Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Խորեն Իգիթյան |
|
Հովհաննես Խաչատրյան (վազող թիրախ) |
Գյումրու քաղաքապետարանի հրաձգության մարզադպրոց անձնական մարզիչ՝ Էդիկ Գաբրիելյան |
|
Շանթ Սարգսյան (վազող թիրախ) |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան |
|
Ռազմիկ Մինասյան (վազող թիրախ) |
Հրաձգության հանրապետական մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան |
|
Լիլիթ Մկրտչյան (վազող թիրախ) |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Գագիկ Մելոյան |
|
Քրիստիան Լաուեր (հրացան) |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Անդրանիկ Այվազյան |
|
Սևակ Արշակյան (ատրճանակ) |
Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց անձնական մարզիչ՝ Նոռա Նիկողոսյան |