|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Իսպանիայի Գրանադա քաղաքում ընթացող հրաձգության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը ներկայացնող Լիլիթ Մկրտչյանը նվաճել է աշխարհի փոխչեմպիոնի կոչումը:
Վազող թիրախ (30+30 կրակոց) մրցաձևում 12 տղաների պայքարում կիսաեզրափակիչ են անցել ամենաբարձր արդյունքը ցույց տված 4 մարզիկները` Ֆինլանդիան ներկայացնող 2 հրաձիգներ՝ Յանի Սուորանտան` 568 միավորով, և Միկա Կինիսիավին ` 562 միավորով գրավել են, համապատասխանաբար, 1-ին և 2-րդ տեղերը: 3-րդը` Ռազմիկ Մինասյանն է՝ 555 միավորով, իսկ քառյակը եզրափակում է Շանթ Սարգսյանը 283 միավորով:
Կիսաեզրափակիչում Շանթ Սարգսյանն (5:7) ու Ռազմիկ Մինասյանը (0:6) պարտություն են կրել ֆին մարզիկներից և շարունակել պայքարն իրար դեմ: Եզրափակիչում Ռազմիկը հաղթել է Շանթին 6:1 հաշվով և արժանացել բրոնզե մեդալի: Չեմպիոնի տիտղոսին է արժանացել Յանի Սուորանտան, իսկ փոխչեմպիոնի` Միկա Կինիսիավին:
Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:
Հիշեցնենք, որ, բացի վերջին նվաճած արծաթե, բրոնզե և թիմային բրոնզե մեդալներից, Հայաստանը նախորդ օրերի վարժություններից նվաճել էր անհատական արծաթե և թիմային բրոնզե մեդալներ: