կարևոր
607 դիտում, 1 ժամ առաջ - 2025-12-06 09:50
Քաղաքական

ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել. «Հրապարակ»

ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրել է.

Տեւական քննարկումներից հետո ՔՊ-ում կարծես նախնական որոշում է կայացվել, թե ինչպես է ձեւավորվելու 2026 թ․ նախընտրական ցուցակը։ Գրել ենք, որ Փաշինյանը շատ կուզենար միանձնյա գրել ցուցակը, բայց ռիսկի չի գնում՝ հասկանալով, որ հետո որոշ առանցքային դեմքերի պետք է բացատրի, թե ում ինչու է այդ հորիզոնականում գրել։

Իսկ քանի որ հիմա ՔՊ-ում խմբավորումներ ու թեւեր կան, ապա արդյունքում կարող է իր դեմ բունտ ծագել։ Ուստի փորձում է կուսակտիվին կամաց հանգեցնել այն մտքին, որ նրանք իրեն խնդրեն՝ կազմել ցուցակը։

Բայց հինգշաբթի նախաձեռնող խմբի նիստում մեծամասնության տեսակետը եղել է այն, որ ցուցակը պետք է ընտրի արտահերթ համաժողովը, այսինքն՝ 1000-ից ավելի պատվիրակները։ Տեխնիկական մյուս հարցերը կորոշի վարչությունը, մասնավորապես, 380 հոգանոց ցուցակից քանի հոգու պետք է ընտրեն, որ հորիզոնականից հետո վարչությունը կարող է խմբագրումներ անել եւ այլն։