կարևոր
1861 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-20 23:18
Աշխարհ

Ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան. Պուտին

Ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ ուկրաինացի զինվորականները պետք է զենքը վայր դնելու և գերի հանձնվելու հնարավորություն ունենան։

Ռուսաստանի նախագահը հանձնարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին զեկուցել, թե ինչպես է կատարվում այդ խնդիրը, հաղորդում է ТАСС-ը։

«Վալերի Ալեքսեևիչ, ես նաև կխնդրեի ձեզ զեկուցել, թե արդյոք ձեզ հաջողվում է ստեղծել պայմաններ, ինչպես ես խնդրել էի, որպեսզի Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները զենքը վայր դնեն և հանձնվեն՝ հաշվի առնելով իրավիճակը, որում նրանք ներկայում հայտնվել են»,- հետաքրրքվել է Ռուսաստանի նախագահը։