|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղարաբաղի հայերը պետք է ապահով վերադարձի հնարավորություն ունենան։ Ճեպազրույցի ժամանակ այս հայտարարությունն արեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ինչպես նկատել եք, ադրբեջանական իշխանությունները վերաինտեգրման հատուկ ծրագիր են ընդունել։ Բազմիցս ընդգծվել է, որ Ռուսաստանը ողջունում և աջակցում է այդ քայլերը։ Ղարաբաղի հայերը պետք է վերադառնալու հնարավորություն ունենան՝ նրանց իրավունքների և իհարկե անվտանգության պատշաճ ապահովման դեպքում»,-ասաց Զախարովան։
Նա շեշտեց, որ Ռուսաստանը պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ գործընթացին։