կարևոր
1009 դիտում, 3 ժամ առաջ - 2025-11-20 13:25
Հասարակություն

Պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից վերաբերմունք հնչեց, առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն

Պատերազմի պարտությունից հետո, երբ եկեղեցու կողմից վերաբերմունք հնչեց, առճակատում սկսվեց. Հայր Ռուբեն

«Ճնշումներն անմարդկային են։ Նաև սահմանադրության, սահմանադրականության խախտման հետ կապված հստակ դրսևորումներ կան»,-«Իշխանության գրոհը սահմանադրական ազատությունների դեմ և մեր պատասխանը» թեմայով հանրային ֆորումից մեկնարկից առաջ լրագրողներին ասաց Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ անդրադառնալով իշխանության կողմից եկեղեցու դեմ արշավի մասին։

Նա նշեց, որ եկեղեցու քայլերն արվում են ժողովական ձևաչափով, եպիսկոպոսական, Գերագույն հոգևոր խորհրդի մակարդակով, նաև հայտարարությունների տեսքով։

Հարցին՝ չի՞ պատրաստվում եկեղեցին դիմել այլ քայլերի, Հայր Ռուբենն ասաց. «Եթե նկատի ունեք հանրահավաքներ, մանիֆեստացիաներ, չեմ կարծում, որ դա ճիշտ ճանապարհն է»։  

Ռուբեն վարդապետ Զարգարյանը նշեց, որ եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունքը 2018 թվականից չի սկսվել, նախապատրաստական հիմքերը դրվել են դրանից առաջ սեմինարների, մարդկանց մտածողությունը փոխելու ուղղությամբ։

«Մենք այդ գործընթացը միշտ նկատել ենք, փորձել ենք հանրային ելույթների միջոցով զգուշացնել, որ հասարակությունն ամեն դեպքում չմոլորվի։ 2018 թվականից այս կողմ արդեն աստիճանաբար դրանք մտան ինստիտուցիոնալ փուլ՝ որոշակի օրենքների փոփոխություն, սահմանափակումներ։ Վերջին տարիներներին, հատկապես Արցախյան պատերազմի պարտությունից հետո, երբ հստակ հնչեց եկեղեցու կողմից վերաբերմունք, առճակատում սկսվեց»,- ասաց Հայր Ռուբենը։