|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանն ԱՄՆ-ից որպես նվիրատվություն կստանա Toyota մակնիշի 10 ավտոմեքենա: Նվիրատվությունն ընդունելու հարցը ներառված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում: Դրանք ամրացվելու են Ազգային անվտանգության ծառայությանը։
Դրանք 2025 թվականի արտադրության Toyota Fortuner, Toyota Prado, Toyota Hiace մակնիշի մեքենաներ են։ Մեքենաների ընդհանուր արժեքը գերազանցում է 500 հազար դոլարը։ Ըստ որոշման հիմնավորման՝ մեքենաները կօգտագործվեն ԱԱԾ սահմանապահ զորքերի կողմից։