|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.31 |
| EUR | ⚊ | € 436.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.7767 |
| GBP | ⚊ | £ 503.37 |
| GEL | ⚊ | ₾ 138.21 |
Թուրքիայում դեկտեմբերի 17-ի «Մեծ կաշառք» հակակոռուպցիոն գործողության ժամանակ ձերբակալված, այնուհետև ազատ արձակված` իրանական ծագումով ադրբեջանցի գործարար Ռեզա Զարրաբը մարտի 19-ին ձերբակալվել էր ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ Զարրաբի, Էրդողանի ընտանիքի ու Թուրքիայի մի շարք ղեկավարների անունները հայտնվել էին «Մեծ կաշառք» գործողություն ցուցակում: Զարրաբը և ձերբակալվածները կարճ ժամանակ անց ազատ էին արձակվել:
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Զարրաբի ձերբակալության մասին: Հայտնի է դարձել, որ նա իր` գործարար լինելն ապացուցելու համար ամերիկյան դատարանում, որպես արդարացում, ներկայացրած ցուցմունքում նշել է, որ ինքը 150 անգամ «նվիրատվություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կնոջ` Էմինե Էրդողանի Togem-Der հիմնադրամին»: «Նվիրատվություններ»-ի ընդհանուր գումարը կազմել է 2,5 միլիոն ԱՄՆ դոլար:
Հիմնադրամի կայքի` բարեգործների բաժնում Զարրաբի անունը, սակայն, չի հայտնաբերվել:
Ուշագրավն այն է, որ Զարրաբի` հիմնադրամին արած «նվիրատվությունների» մասին լուրերի հրապարակումից անմիջապես հետո հիմնադրամը փակել է իր պաշտոնական կայքէջը: