|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Լինսի» հիմնադրամը 10,5 միլիոն դոլար է նվիրաբերել Միացյալ հայկական հիմնադրամին:
Գումարի մեծ մասը ծախսվելու է Հայաստանի` 1988 թվականի դեկտեմբերի աղետալի երկրաշարժից տուժած հյուսիսային շրջաններում գտնվող վեց դպրոցների վերանորոգման վրա:
Նվիրատվության մնացած մասը կօգտագործվի Հայաստանի և Արցախի չքավոր հատվածներին խիստ անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու համար:
1989 թվականին Միացյալ հայկական հիմնադրամի ստեղծման առաջին իսկ օրվանից «Լինսի» հիմնադրամը հսկայական աջակցություն է ցուցաբերել այս օգտավետ աշխատանքներին: Հիշյալ թվականից ի վեր Միացյալ հայկական հիմնադրամը 612 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ օժանդակություն է հասցրել Հայաստան և Արցախ:
Միացյալ հայկական հիմնադրամի աշխատանքներին մասնակցում են Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը, «Լինսի» հիմնադրամը, Հայ Կաթողիկե առաջնորդարանը (Հյուսիսային Ամերիկա և Կանադա), Հայ օգնության միությունը, Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Ամերիկայի եւ Հյուսիսային Ամերիկայի առաջնորդարանները, Հայկական բարեգործական ընդհանուր միությունը: