կարևոր
481 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-19 23:47
Սպորտ

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Հայտնի են տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդները

Դեկտեմբերի 28-ին Դուբայում (ԱՄԷ) կայանալու է հեղինակավոր Globe Soccer Awards մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում կհայտարարվի 2025 թվականի լավագույն խաղացողի անունը։ Մրցանակաբաշխությունից 40 օր առաջ կազմակերպիչները հրապարակել են հավակնորդների ցանկը։

Ըստ կազմկոմիտեի՝ այս տարի մրցանակին հավակնում է համաշխարհային ֆուտբոլի 25 վառ ներկայացուցիչ։

Լավագույն ֆուտբոլիստի թեկնածուներն են․

ՊՍԺ՝ Ուսման Դեմբելե, Դեզիրե Դուե, Աշրաֆ Հակիմի, Խվիչա Կվարացխելիա, Նունու Մենդեշ, Ֆաբիան Ռուիս, Վիտինյա

«Մանչեսթեր Սիթի»՝ Ջանլուիջի Դոնարումա, Էրլինգ Հալանդ

«Արսենալ»՝ Վիկտոր Դյոկերեշ, Դեկլան Ռայս

«Լիվերպուլ»՝ Ալեքսանդր Իսակ, Ֆլորիան Վիրց, Մոհամեդ Սալահ

«Ռեալ Մադրիդ»՝ Վինիսիուս Ժունիոր, Կիլիան Մբապե

«Բավարիա»՝ Հարի Քեյն, Մայքլ Օլիսե

«Բարսելոնա»՝ Ռոբերտ Լևանդովսկի, Ռաֆինյա Դիաս, Լամին Յամալ, Պեդրի

Այլ ակումբներ՝ Լաուտարո Մարտինես («Ինտեր»), Սքոթ Մաքտոմինեյ («Նապոլի»), Կոուլ Պալմեր («Չելսի»)

Տարվա լավագույն մարզիչ

Լավագույն ֆուտբոլիստից զատ կորոշվի նաև տարվա լավագույն մարզիչը։ Հավակնորդների ցուցակում ընդգրկված են փորձառու և հեղինակավոր մասնագետներ․

Խաբի Ալոնսո («Ռեալ»)

Միկել Արտետա («Արսենալ»)

Անտոնիո Կոնտե («Նապոլի»)

Լուիս Էնրիկե (ՊՍԺ)

Հանս-Դիտեր Ֆլիկ («Բարսելոնա»)

Էդի Հաու («Նյուքասլ»)

Վենսան Կոմպանի («Բավարիա»)

Էնցո Մարեսկա («Չելսի»)

Ռոբերտո Մարտինես (Պորտուգալիայի հավաքական)

Առնե Սլոտ («Լիվերպուլ»)

2024 թվականին լավագույնի մրցանակը նվաճել էր բրազիլացի Վինիսիուսը, իսկ տարվա լավագույն մարզիչ էր ճանաչվել Կառլո Անչելոտին («Ռեալ»)։

Աղբյուրը՝ Armsport