|
Փոխարժեքներ
21 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.21 |
| EUR | ⚊ | € 444.85 |
| RUB | ⚊ | ₽ 4.8685 |
| GBP | ⚊ | £ 511.21 |
| GEL | ⚊ | ₾ 140.89 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը 3 սրբազաններով չի բավարարվում, տեղեկացանք, որ քննչականը ամռանը 3-4 վարույթ է հարուցել Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսի նկատմամբ, եւ նրան շարունակ հարցաքննությունների են կանչում, իսկ նա, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալ:
Մեր հարցին, թե ինչում են նրան մեղադրում, ասացին․ «Մնում է Խորեն Մուրադբեկյանի սպանության մեջ մեղադրեն»: Իսկ Մուրադբեկյանը սպանվել է 1938-ին։ Արշակ սրբազանին մեղադրում են սպանության, ապօրինի զենքի, հանցաշխարհի հետ կապի, փողեր լվանալու մեջ: Բոլորը կառուցված են կարգալույծ հոգեւորականների կամ ֆեյք «Հարություն վարդապետի» տարածած տեղեկությունների հիման վրա: Այս «վարդապետը» նաեւ լրատվամիջոցներին է իր «բացահայտումներն» ուղարկում: Մեզ հատկապես հետաքրքրեց սպանության մեղադրանքը: Պարզվեց` ըստ ցուցմունքների, Արշակ սրբազանը «թունավորելով սպանել է Գարեգին Ա կաթողիկոսին»:
Հիշեցնենք, որ Գարեգին Ա-ն ձայնալարերի քաղցկեղ ուներ, տեւական ժամանակ հիվանդ էր եւ մահացել է 1999 թ․ հունիսին: