|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակ» թերթը գրում է․ Հանրապետությունում ավարտվել են բուհերի բակալավրիատի հեռակա ուսուցման միասնական քննությունները: Հայաստանի ազգային ագրարային համալսարանին (ներառյալ Վանաձորի ու Սիսիանի մասնաճյուղերը) այս տարի հատկացվել էր 1235 տեղ:
Միասնական քննությունների արդյունքում համալրվել է այս տեղերի ընդամենը 3,7 տոկոսը: Խայտառակ արդյունքներ են գրանցվել հատկապես գյուղատնտեսական մասնագիտությունների գծով: 13 մասնագիտություններում ընդունվել է ընդամենը 14 դիմորդ: Երկրի համար կարեւոր մասնագիտությունների գծով ընդունվել է 1-2-ական դիմորդ, կամ ընդհանրապես չեն ընդունվել: