|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Պետդուման առաջարկել է խստացնել օտարերկրացիների համար ռուսական ուսումնական հաստատություններ ընդունելության կարգը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։
Գործակալության խմբագրություն ստացված փաստաթղթի համաձայն՝ Պետդուման առաջարկ է ներկայացրել, համաձայն որի՝ օտարերկրացիներն ընդունվելիս պարտավորվելու են ներկայացնել Ռուսաստանում իրենց օրինական բնակությունը հաստատող փաստաթղթեր։
Ավելին, այսուհետ ստուգելու են օտարերկրացի դիմորդների ռուսաց լեզվի իմացությունը։
Ռուսաստանի պետական լեզվի իմացության թեստը չհանձնած դիմորդները չեն ընդունվի ուսումնական հաստատություններ, նշվում է փաստաթղթում։