|
Փոխարժեքներ
06 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.48 |
| EUR | ⚊ | € 440.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7307 |
| GBP | ⚊ | £ 500.28 |
| GEL | ⚊ | ₾ 141.4 |
Այսօր՝ նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը, ով գտնվել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում։ Այս մասին հայտնում է Վարդան Ղուկասյանի փաստաբան` Զարուհի Փոստանջյանը։
«Քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Նախնական տվյալներով՝ այս պահին Վարդան Ղուկասյանը գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։
Վարդան Ղուկասյանը կալանավայրում էր արդեն 18 օր, մինչ այդ վարույթն իրականացնող մարմինը և դատարանը տեղեկացված էին նրա առողջական խնդիրների մասին, սակայն այնուամենայնիվ որոշում էր կայացվել նրա կալանավորման վերաբերյալ։
Լրացուցիչ տեղեկատվություն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակի և հետագա գործողությունների մասին կտրամադրվի ըստ անհրաժեշտության»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Հակակոռուպցիոն կոմիտեից ավելի վաղ հայտնել են, թե ստացվել են փաստական տվյալներ, ըստ որոնց՝ Գյումրի համայնքի ղեկավարը և գլխավոր ճարտարապետը, նախնական համաձայնությամբ, պահանջել և ստացել են կաշառք-գումարներ։