կարևոր
1384 դիտում, 2 ժամ առաջ - 2025-11-06 17:30
Իրավական

Դատավորներից մեկին կտրել են իր հարազատի սգո արարողությունից և ստիպել մասնակցել Սերժ Սարգսյանի գործով նիստին․ Աշոտյան

Դատավորներից մեկին կտրել են իր հարազատի սգո արարողությունից և ստիպել մասնակցել Սերժ Սարգսյանի գործով նիստին․ Աշոտյան

Սերժ Սարգսյանի դեմ հարուցված չորս շինծու քրեական գործերը միավորվել են երկուսի մեջ, և երեկ դատախազության միջնորդությամբ դրանցով նշանակվել էին դատական նիստեր։ Այսօր այդ մասին հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ տեղի ունեցածը գնահատելով որպես քաղաքական հետապնդման հերթական դրսևորում։

«Երեկ երրորդ նախագահը, իր թիմակիցների և փաստաբանների հետ միասին, երեք անգամ ներկայացել է հակակոռուպցիոն դատարան։ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված չորս շինծու քրեական գործերը միավորվել են երկուսի մեջ, և երեկ դատախազության միջնորդությամբ դրանցով նշանակվել էին դատական նիստեր»,- նշել է նա։

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության համար ակնհայտ էր, որ նպատակն ամեն գնով երրորդ նախագահին կրկին զրկելն է երկրից դուրս գալու իրավունքից։ «Նույնիսկ դատավորներից մեկին, իմ տեղեկություններով, իր հարազատի սգո արարողությունից են կտրել և ստիպել մասնակցել նիստին»,– ասել է Աշոտյանը՝ ավելացնելով, որ այսօր արգելվել է Սերժ Սարգսյանի ելքը ՀՀ-ից։ Այսինքն՝ փակվել է ՍԷԿՏ-ը։