|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր տարբեր լրատվամիջոցների ուղարկվել է անանուն նամակ, որում, մասնավորապես, ասված էր. «Հարգելի լրատվամիջոցներ, ուզում եմ բարձրաձայնել մի խայտառակ փաստի մասին: Օրեր առաջ ՀՀ Արդարադատըության նախարար Հրայր Թողվմասյանի կողմից մեզ` նախարարության աշխատակիցներիս, է բաժանվել երկու թերթիկ: Թերթիկներից մեկը լրացված էր, մյուսը իրենից ներկայացնում էր դատարկ աղյուսակ: Լրացված աղյուսակը ցույց էր տալիս, թե ինչպես պետք է լրացվի դատարկ աղյուսակը: Ըստ այդմ, մենք դատարկ աղյուսակով թերթիկում պետք է լրացնենք մեր հարազատների և ընտանիքի անդամների անուն-ազգանուններն ու այլ տվյալներ: Իսկ պատճառը առաջիկա նախագահական ընտրություններն են: Այլ կերպ ասած, ցանկանում են թղթի վրա ունենալ այն մարդկանց տվյալները, որոնք պարտադրված քվեարկելու են Սերժ Սարգսյանի օգտին: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նաև կարգադրել է մեզ փոխանցել, որ այդ թերթիկը չլրացնելու դեպքում մեզ ազատելու են աշխատանքից: Խնդրում ենք բարձրաձայնել այս խայտառակ փաստը և հասցնել այն հանրության ուշադրությանը»: Նամակին կցված են նաև այդ թերթիկների պատճենները:
Արդարադատության նախարարությունը, սակայն պարզաբանել է, ասելով, որ դա անանուն նամակ է, հայտնի չէ՝ ով է նամակի հեղինակը, իսկ արդարադատության նախարարը որևէ մեկին նման հարցով որևէ բան չի ասել: Դա զրպարտություն է և իրականությանը չի համապատասխանում: Իսկ թերթիկների պատճենների լուսանկարը չի կարող դիտարկվել որպես փաստացի ապացույց, քանի որ նման բլանկներ ով ասես՝ կարող է պատրաստել: