|
Փոխարժեքներ
05 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.57 |
| EUR | ⚊ | € 439.34 |
| RUB | ⚊ | ₽ 4.7033 |
| GBP | ⚊ | £ 498.34 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Վրաստանի Հայ համայնք կազմակերպությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.
«Դիմում ենք Վրաստանի Մշակույթի Նախարարությանը, իր ուշադրության տակ առնի այն փաստը, որ Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի դեսպանությունը կազմակերպում է համերգ խորագրով «հաղթանակի օրվա 5-րդ տարելից-Նոյեմբերի 8»։ Ադրբեջանը այդ օրը նշում է որպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի հաղթանակը Արցախում՝ (Լեռնային Ղարաբաղում)։ Միջոցառումը անցկացվելու է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոնի մեծ -ավելի քան 700 հոգանոց դահլիճում։ Շենքում, որը հիմնադրել է Եսաի Պիտոյեվը, իսկ կառուցմանը աջակցել է մեցենատ Ալեքսանդր Մանթաշեվը։
2020 թվականի պատերազմի ընթացքում հազարավոր հայեր զոհվեցին, բազմաթիվ ընտանիքներ ոչնչացվեցին, իսկ Արցախի տարածքի 11 458 քմ օկուպացվեց, այդ թվում՝ պատմական Շուշի քաղաքը, և պատմության մեջ առաջին անգամ Արցախը մնաց առանց հայերի՝ Արցախի բնակիչները վտարվեցին իրենց պապական հողերից։ Այդ իրադարձությունները որպես «հաղթանակ» նշելը աննընդունելի է։
Հայտնում ենք բարոյական վրդովմունք, քանի որ նման իրադարձություն տեղի է ունենում այն ժամանակաշրջանում, երբ հազարավոր հայ ընտանիքներ դեռևս տառապում են էթնիկ զտումների հետևանքներից, իսկ Բաքվում կեղծ դատավարություն է ընթանում Ադրբեջանի կողմից անօրինաբար գերեվարված, քաղաքացիական անձանց և տարածաշրջանի նախկին ղեկավարների դեմ: Սա միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է։
Մենք համոզված ենք, որ Վրաստանի մշակույթի նախարարությունը, որպես երկրի մշակութային և բարոյական արժեքները պաշտպանող մարմին, չպետք է անտարբեր մնա նման դրսևորումների նկատմամբ, քանի որ Թբիլիսիում նման միջոցառումների անցկացումը նպաստում է էթնիկական բախումների խորացմանը։
Հորդորում ենք դիտարկել պետական մշակութային հաստատություններում նման միջոցառումների անցկացումը կանխելու հնարավորությունը և արտահայտել դիրքորոշում, որը համապատասխանում է հումանիզմի, արդարության և մարդկային արժանապատվության նկատմամբ հարգանքի ոգուն։
Վրաստանի Մշակույթի Նախարարությանը (https://www.facebook.com/share/17DFCMjeYR/?mibextid=wwXIfr) Վրաստանի Հայ Երիտասարդական Միության (https://www.facebook.com/share/1MtfLK6ku6/?mibextid=wwXIfr) անունից հանձնվեց նամակ և գիրք` «Ադրբեջանի ցեղասպան քաղաքականություն հայերի հանդեպ 1918-2023» վրացերեն լեզվով, նաև թարգմանված անգլերեն լեզվով։»