կարևոր
6451 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-16 23:19
Տարածաշրջան Քաղաքական

Ոմն Լաշա Արսենիձե վիրավորում և սպառնում է Վրաստանում ապրող հայերին. կոչ ենք անում չտրվել սանդրանքների. Վրաստանի հայ համայնք

Ոմն Լաշա Արսենիձե վիրավորում և սպառնում է Վրաստանում ապրող հայերին. կոչ ենք անում չտրվել սանդրանքների. Վրաստանի հայ համայնք

‼️ԿՈՉ‼️

TV Imedi -ն, որն արդեն նկատվել է բազմաթիվ հակահայկական քարոզչության տարածման մեջ, և POSTV - ანალიტიკა -ն, կեղտոտ քաղաքական նպատակները հետապնդելով, տարածում են վիդեոհոլովակ (որտեղ ոմն Լաշա Արսենիձեն վիրավորում և սպառնում է Վրաստանում ապրող հայերին), որը մեր գնահատմամբ այդ աղբյուրների կողմից հակապետական գործունեություն է։

Հարկ է նշել, որ տեսանյութում, որտեղ վերոնշյալ անձը վիրավորում և սպառնում է Վրաստանում ապրող հայերին, նաև նկատվում է, որ անհայտ անձից ստանում է ցուցումներ։

Կեղծ էջերը, որոնք Լաշա Արսենիձեի անձնական հասցեն ու տվյալներն են տարածում և մարդկանց զայրացած վիճակից օգտվելով փորձում են դրթել չմտածված քայլերի, այդ իսկ պատճառով, կոչ ենք անում ցուցաբերել իմաստություն և չտրվել սանդրանքների։

Վրաստանի հայ համայնք