|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կաթողիկոսի եղբորը` Գևորգ Ներսիսյանին կկալանավորեն 1 ամսով, @ArmeniaSputnik–ին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Դատավոր Արման Բաբախանյանը որոշել է կալանավորել մեկ ամիս ժամկետով: Քիչ հետո կքննվի Համբարձում Ներսիսյանի կալանավորման միջնորդությունը»,–ասել է նա:
Հիշեցնենք, որ Վեհափառի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել են երեկ՝ Վաղարշապատում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբրև Ներսիսյանը և որդին փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը, ինչը փաստաբան Արա Զոհրաբյանի դիտարկմամբ՝սուտ մատնություն է։