Փոխարժեքներ
28 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.71 |
EUR | ⚊ | € 446.43 |
RUB | ⚊ | ₽ 4.5866 |
GBP | ⚊ | £ 510.8 |
GEL | ⚊ | ₾ 141.38 |
Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբայր՝ արքեպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան), ավելացվել է ուկրաինական ծայրահեղական «Миротворец» կայքի տվյալների բազայում։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС գործակալությունից։
Կայքի ստեղծողները, մասնավորապես, մեղադրում են Եզրասին Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելու փորձի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնությանը հրապարակայնորեն աջակցելու մեջ։
«Миротворец» վիճահարույց կայքը ստեղծվել է 2014 թվականին։ Դրա նպատակն է նույնականացնել և հրապարակել այն անձանց անձնական տվյալները, ովքեր ենթադրաբար սպառնում են Ուկրաինայի ազգային անվտանգությանը։
Վերջին տարիներին «Миротворец»-ը սև ցուցակում ներառել է այն լրագրողների, արվեստագետների և քաղաքական գործիչների անձնական տվյալները, որոնք այցելել են Ղրիմ, Դոնբաս կամ այլ կերպ բացասական արձագանքներ են ստացել կայքի ստեղծողներից։