կարևոր
622 դիտում, 7 ժամ առաջ - 2025-11-03 15:04
Հասարակություն

ՔՊ-ն որոշել էր Սամվել Կարապետյանի անունը չշեշտելով նվազեցնել սակագինը, բայց չստացվեց․ Ղազինյան

«Ուզում եմ ձեզ հիշեցնել, որ «Տաշիր կապիտալ»-ի կողմից հունիսի 6-ին եղել է առաջարկ՝ իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ էներգոբալանսի շեղման արդյունքում առաջացած շահույթի հաշվին, և հունի 13-ին Հանձնաժողովից ստացել էր պատասխան, որ մինչև տարվա վերջ սակագինը կվերանայեն»,-հրավիրված ասուլիսում ասաց ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։

Նա հայտնեց, որ իրենց հայտարարությունից հետո հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի վարչության պետերեցի մեկը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե ինբր ՀԷՑ-ը մի կողմից դիմել էր սակագինը իջեցնելու առաջարկով, մյուսով բարձրացնելու՝ 12 մլրդ դներդրում կատարելու համար։

Ղազինյանը նշեց, որ այդ հարցազրույցից հետո ինքը տարածել է ՀԾԿ հանձնաժողովի համապատասխան նիստի ձայնագրությունը, որտեղ ինքը ասել է, որ 12 մլրդ դրամի ներդրումների դիմաց հետագայում՝ մոտ 30 տարվա ընթացքում հանձնաժողովը կփոհատուցեր, եթե ոչ՝ ապա ՀԷՑ-ն իր շահույթի հաշվիկ կաներ, բայց ոչ՝ սակագնի հաշվին։

«Այսինքը, ակնհայտ սուտ տեղեկություն»,-ասաց Ղազինյանը։

Նա ներկայացրեց ևս մեկ սուտ, ըստ որի իրենք ժամանակին երբ առաջարկել են էլեկտաէներգիայի սակագինը իջեցնել, ելել են այդ պահի դրությամն՝ 5 ամսվա 3.6 մլրդ շահույթի և այն ամբողջ տարվա ծախսելիք կվ/ժ-ի վրա բաժանելու միջոցով, որը ստացվում է մոտ 3 դրամ էժանացում, իսկ ներկայում շահույթը հասել է 7.3 մլրդ դրամի և այն պետք է բաժանել այս ամիսների ընթացքում սպառված 1.6 մլրդ կվ/ժ հոսանքի վրա և կստացվեր մոտ 5 դրաի սակագնի իջեցում։

«Իշխանություններն ընդամենը որոշել են տարվա վերջում, կամ եկող տարվա սկզբին սակագնի իջեցման գործընթաց անեին՝ չշեշտելով Սամվել Կարապետյանի, կամ «Տաշիր կապիտալի» անունը, և վերագրեին իրենց լավ աշխատանքին։ Ուղղակի իրենց մոտ չստացվեց, որովհետև մենք ավելի շուտ և՛ ասել էինք, և՛ պնդում ենք»,-ասաց ՀԷՑ նախկին տնօրենը՝ նշելով որ 3 տարիների ընթացքում այլընտրանքային էներգաաղբյուրներից էլեկտրաէներգիա գնելու միջոցով Էերգետիկայի համակարգից դուրս է՝ եկել 30 մլրդ դրամ, որի հաշվին նույնպես կարելի էր նվազեցնել սակագինը։