կարևոր
487 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-31 15:33
Հասարակություն

Անպատժելիության համակարգ․ Շիրակի մարզպետի խորհրդականը պաշտպանվում է իշխանական հովանավորությամբ․ AntiCor

Անպատժելիության համակարգ․ Շիրակի մարզպետի խորհրդականը պաշտպանվում է իշխանական հովանավորությամբ․ AntiCor

AntiCor-ը գրում է․ ՀՀ ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման AntiCor-ի աղբյուրները հայտնում են, որ ՔՊ անդամ, Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի խորհրդական Գոռ Սարոյանը վայելում է իշխանության կողմից տրված անպատժելիության պտուղները։

Ստացված տեղեկությունների համաձայն – Հոկտեմբերի 29-ին Սարոյանը իր սանիկի՝ քրեական ոստիկանության աշխատակից Արտյոմ Հովհաննիսյանի հետ ծեծի են ենթարկել պարեկային ծառայողի։ Դեպքից հետո մարզպետ Դավիթ Առուշանյանը անձամբ է միջամտել՝ ապահովելով, որ իր խորհրդականը խուսափի քրեական պատասխանատվությունից։ Արդյունքում «պատժվել» է միայն Արտյոմ Հովհաննիսյանը՝ այն էլ ընդամենը աշխատանքից ազատվելով։

Գոռ Սարոյանն ու իր սանիկը դեպքի օրը տեղաշարժվել են խորհրդականին պատկանող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով, որը ներկայում պահվում է ոստիկանության հատուկ պահպանվող տարածքում։

 Այս միջադեպը կարող է վկայել իշխանական համակարգում ձևավորված անպատժելիության մեխանիզմի նոր փաստերի մասին, երբ կուսակցական պատկանելությունը և անձնական կապերը վեր են օրենքից։

AntiCor-ը սկսում է լրացուցիչ փաստահավաք աշխատանք՝ պարզելու՝ դեպքի ամբողջական մանրամասները, և ինչ պատճառներով չի նախաձեռնվել քրեական վարույթը։

Նկարում՝ ձախից՝ Արտյոմ Հովհաննիսյանն է, աջից՝ խորհրդական Գոռ Սարոյանը