կարևոր
4279 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-30 13:06
Քաղաքական

ՔՊ-ականները հորդորել են եվրոպացիներին կողմ չքվեարկել արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ ընդդիմության առաջարկին

ՔՊ-ականները հորդորել են եվրոպացիներին կողմ չքվեարկել արցախցիների վերադարձի իրավունքի վերաբերյալ ընդդիմության առաջարկին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ՔՊ-ականները դեմ քվեարկեցին բռնի տեղահանված արցախցիների վերադարձի իրավունքը պահանջող բանաձևին

Երևանում անցկացվող Եվրանեսթի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում ՔՊական պատգամավորները դեմ քվեարկեցին իմ, Աննա Գրիգորյանի, Էլինար Վարդանյանի, Հայկ Մամիջանյանի և Եվրախորհրդարանի երկու սոցիալիստ պատգամավորների հեղինակած առաջարկությանը (որպես ներկայացված զեկույցի փոփոխության առաջարկ), որով Ադրբեջանից պահանջվում էր միջազգային անվտանգային երաշխիքների ներքո ապահովել արցախցիների անվտանգ հավաքական վերադարձի իրավունքն իրենց բնօրրան: Տարբեր խմբակցությունների մեր եվրոպացի գործընկերների փոխանցմամբ, ՔՊ-ականները հորդորել էին եվրոպացիներին մեր փոփոխության առաջարկին կողմ չքվեարկել...»

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթացող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրոնեսթ) ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, ասել է․ «ՀՀ կառավարությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում՝ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով»։