կարևոր
724 դիտում, 6 ժամ առաջ - 2025-10-30 12:41
Հասարակություն

«ՀՀ կառավարությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում՝ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով»․ Եղոյանի արձագանքը՝ «Եվրոնեսթ»-ում Խաչատրյանի ելույթին

«ՀՀ կառավարությունն Ադրբեջանին պահանջ չի ներկայացնում՝ ԼՂ-ից տեղահանվածների վերադարձի մասով»․ Եղոյանի արձագանքը՝ «Եվրոնեսթ»-ում Խաչատրյանի ելույթին

Այսօր Ազգային ժողովում ընթացող Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում (Եվրոնեսթ) ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը, անդրադառնալով ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին, ասաց․ «Փոփոխությունը, որի մասին պարոն Խաչատրյանը խոսում էր, հետևյալի մասին է․ «Ադրբեջանին պարտադրել անմիջապես ռազմագերիներին և այլ պահվող անձանց բաց թողնել», մենք դեմ չենք այս նախադասությանը։ Սակայն «երաշխավորել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց անվտանգ վերադառնալ իրենց հայրենիք» պահանջի մասով ասեմ, որ Հայաստանի կառավարությունը, պաշտոնատար անձինք, որոնք պատասխանատու են Հայաստանի արտաքին քաղաքականության համար՝ այս պահին չեն ներկայացնում նման պահանջ Ադրբեջանին»։

Մանրամասն՝ տեսանյութում։