|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պարզվում է՝ ՔՊ-ում վարչության նախորդ նիստերից մեկի ժամանակ, երբ Փաշինյանն ասել է, որ 2026-ի նախընտրական շտաբի պետ պետք է ընտրենք, բազում ՔՊ-ականներ ինքնառաջադրվել են. Գեւորգ Պապոյանը, Արայիկ Հարությունյանը, Ալեն Սիմոնյանը եւ ուրիշներ: Սակայն վերջին նիստի ժամանակ արդեն պաշտոնապես միայն երկու հոգի է առաջադրվել՝ Գեւորգ Պապոյանն ու Արայիկ Հարությունյանը:
Քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացել է Արայիկ Հարությունյանը, թեպետ Պապոյանը կուսակցության վարչության ընտրությունների արդյունքներով երկրորդն է՝ Փաշինյանից հետո։ Իսկ թե ինչպես է Հարությունյանն արժանացել վերնախավի համակրանքին, ասացին, որ աշխատակազմի ղեկավարները, որպես կանոն, գորշ կարդինալներ են եւ տիրապետում են ներկուլիսային անցուդարձին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում։