կարևոր
6922 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 19:20
Քաղաքական

Դավիթին կալանավորելու են հենց այստեղ, պատճառն ընտրություններն ու իմպիչմենտի գործընթացն է. Դավիթ Համբարձումյանի հայր

Դավիթին կալանավորելու են հենց այստեղ, պատճառն ընտրություններն ու իմպիչմենտի գործընթացն է. Դավիթ Համբարձումյանի հայր

«Ես գիտեմ, որ Դավիթ Համբարձումյանին այստեղից  կալանավորելու են»,- այս մասին Զվարթնոց» օդանավակայանում ասաց Դավիթ Համբարձումյանի հայրը՝ Մհեր Համբարձումյանը։

«Մենք չենք եկել այստեղ իշխանությանը  ասելու՝  խնդրում ենք,մի կալանավորեք։Մենք կյանքում իրանց ո՛չ խնդրել ենք, ո՛չ էլ կխնդրենք։ Ինչպես իմ տղան ասաց, ես էլ նույն եմ կրկնում՝ տղա  ա ինքը, հայրենասեր, հայրենիքի ու մեր երկրի ապագայի համար է տվել պայքար, որևէ սխալ բան թույլ չի տվել, անհիմն, առանց հիմքերի բռնել, դատավարությունը արել են,  տղայիս կալանքի կալանք են տվել»,- ասաց Համբարձումյանը։

 Նա տեղի ունեցող գործընթացները կապեց սպասվող ընտրությունների հետ։

 Նշենք, որ այս պահին  Մասիսի համայնքապետ, ՀՀ վարչապետի խորհրդարանական ընդդիմության միասնական թեկնածու Դավիթ Համբարձումյանին դիմավորելու համար «Զվարթնոց» օդանավակայան են եկել նրա աջակիցներն ու հարազատները։

 Նշենք նաև, որ օրերս դատարանի համապատասխան վճիռ կայացրեց՝   Դավիթ Համբարձումյանին դատապարտվել  6 տարի, 3 ամիս ազատազրկման։ Քաղաքացիները օդանավակայանում են՝ ընդվզելու  Համբարձումյանի կալանավորումը։