կարևոր
340 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-28 19:07
Քաղաքական

Պետք է էնպես անենք, որ Վաղարշապատում ՔՊ-ն այլևս չլինի․ Սևակ Խաչատրյան

«Խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, որ մենք բոլորս մեր երկրում, մեր հայրենիքում ապրենք գլուխներս բարձր, մեր ազգային արժեքներով, մեր հավատքով, մեր հայկական ոգով։ Մեզ պետք չի խաղաղություն, որտեղ Մասիս սարն այլևս մեր հիշողություններից ջնջվում է, Մեսրոպ Մաշտոցի նկարն այբբենարանում չի լինելու։ Չկա զինվոր, ով խրամատում, մարտի դաշտում չուզենա խաղաղություն, բայց էդ զինվորը հասկանում է, որ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ։ Այսօրվա իշխանությունների վարած քաղաքականությունով գնում են դեպի Թուրքիա»,- այս մասին Վաղարշապատ համայնքի Դողս գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածու Սևակ Խաչատրյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։