կարևոր
1762 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-27 19:37
Սպորտ

Չեմպիոններ ու մեդալակիրներ Կարատեի Եվրոպայի առաջնությունից

Չեմպիոններ ու մեդալակիրներ Կարատեի Եվրոպայի առաջնությունից

Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը թիմային կատա մրցաձևում արժանացել են Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին։ Ի դեպ, աշխարհի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը կարիերայում երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ Կարիերայում առաջին անգամ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին մեծասահակների պայքարում արժանացավ Էրիկ Հովսեփյանը։ Երիտասարդ կարատեիստը հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։ Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։ Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ էն-բու-կումիտե մրցաձևում, բացի այդ ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։ Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո-կումիտե մրցաձևում։

18-20 տարեկանների պայքարում Մարատ Հարությունյանը նվաճեց ոսկե մեդալ Կոգո-կումիտե ձևում, իսկ Ֆուկուգոյում ու Էնբուում զբաղեցրեց երկրորդ տեղը։ Արթուր Խաչատրյանը արծաթե մեդալներ նվաճեց կատա ու էն-բու-կումիտե մրցաձևերում։

16-17 տարեկանների պայքարում Դավիթ Կոջամանյանը նվաճեց ոսկե մեդալ Ֆուկուգո մրցաձևում և արծաթե մեդալ կատա մրցաձևում։ Նույն տարիրքային խմբում Շահեն Առաքելյանը կոգո-կումիտե մրցաձևում նվաճեց ոսկե մեդալ։

14-15 տարիքայինների պայքարում Եվա Պողոսյանը երկրորդ տեղը գրավեց անհատական Կատա մրցաձևում, Արթուր Թունյանն ու Զավեն Խաչատրյանը նվաճեցին մեկական ոսկե և արծաթե մեդալ։

Եվրոպայի առաջնությանը զուգահեռ անցկացվում էր նաև Եվրոպայի մանկապատանեկան գավաթի խաղարկությունը, որտեղ Հայաստանի մանակապատանեկան հավաքականը նվաճեց 7 ոսկե, 1 արծաթե ու 4 բրոնզե մեդալ։ Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ, հավաքականի գլխավոր մարզիչ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի պատվիարկության կազմում կար նաև 2 միջազգային մրցավար՝ մինչև 14 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ Գոռ Ավագյանն ու Ռաֆայել Հովեյանը։