|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանում անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում 3 հայ սամբիստներ` Արթուր Մանուկյանը (64 կգ), Կառլեն Մահինյանը (71 կգ) և Դավիթ Հովսեփյանը (58 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ։
Արցախից բռնի տեղահանված Դավիթ Հովսեփյանը հանդես է գալիս փախստականների դրոշի ներքո։
64 կգ քաշային Արթուր Մանուկյանը եզրափակիչում մրցել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանաբնակ Վլադիմիր Մնացակյանի հետ ու պարտվել 0:9 հաշվով: Իսկ 71 կգ քաշային Կառլեն Մահինյանը եզրափակիչում զիջել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուս Իվան Ագաֆոնովին:
Արցախցի Դավիթ Հովսեփյանը 58 կգ քաշայինների եզրափակիչում պարտվել է FIAS-ի դրոշի ներքո հանդես եկող ռուսաստանցի, աշխարհի գավաթակիր Խարուն Տլիշևին:
Նշենք, որ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը մեկնարկել է այսօր ու կավարտվի վաղը։ Խաղարկությանը մասնակցում են 13 թիմերի ավելի քան 200 մարզիկներ: