|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Արցախի վերադարձի տեսլականը պետք է ունենանք հենց այնտեղից, որտեղ իջավ Միածինը»: Այս մասին Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ ասաց «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածու Էլլադա Հայրապետյանը:
Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ ներկայացվեց նաև դաշինքի նախընտրական ծրագիրը:
Նշենք, որ այս դաշինքում ընդգրկված են ՀՅԴ–ն և «Առաջ» աջակենտրոն կուսակցությունը։ «Հաղթանակ» դաշինքի համայնքապետի թեկնածուն «Առաջ» կուսակցության գործադիր կոմիտեի նախագահ Սևակ Խաչատրյանն է։
Հիշեցնենք, որ Վաղարշապատի ավագանու արտահերթ ընտրությունները նախատեսված են 2025 թվականի նոյեմբերի 16-ին․ համայնքում կընտրվեն նոր ավագանի և համայնքի ղեկավար։
Մանրամասները՝ տեսանյութում: