|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Փաստաբան Արսեն Բաբայանը գրել է.
«ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման միջամտությամբ, վերջապես, հաջողվեց գտնել Գյումրիի «Մեր քաղաքը» նախընտրական դաշինքով ավագանու թեկնածու Անահիտ Խալաթյանի քննիչին:
Արդեն տիկին Անահիտին տեղափոխել են ՁՊՎ: Հիմա սպասում եմ՝ քննիչը համապատասխան գրություն տա, որպեսզի գնամ տեսնելու ձերբակալված 70 տարեկան կնոջը»:
Հիշեցնենք՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, հայտնելով, որ առևանգել են իրենց դաշինքի կողմից առաջադրված ավագանու անդամի կին թեկնածուին։