Փոխարժեքներ
23 10 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.51 |
EUR | ⚊ | € 443.18 |
RUB | ⚊ | ₽ 4.6796 |
GBP | ⚊ | £ 509.2 |
GEL | ⚊ | ₾ 141.23 |
Իսրայելը պարտավոր է ապահովել պաղեստինյան բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ օգնության մատակարարումը։
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի նախագահ Յուձի Իվասավան։
Միջազգային դատարանը հոկտեմբերի 22-ին խորհրդատվական կարծիք է հրապարակել Իսրայելի՝ Պաղեստինի տարածքում միջազգային կազմակերպությունների ներկայության վերաբերյալ պարտավորությունների մասին։
«Իսրայելը պարտավոր է բավարարել տեղի բնակչության հիմնական կարիքները, այդ թվում՝ նրանց կերակրելու համար անհրաժեշտ պարագաներն ապահովել», – դատարանի նիստում ասել է Իվասավան։
Նրա խոսքով՝ այս առումով պարտավորությունները սահմանված են Ժնևի չորրորդ կոնվենցիայի 55-րդ և 56-րդ հոդվածներում։