|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իսրայելը հավանություն է տվել հրեա բնակիչների համար` 6000 և պաղեստինցիների համար 700 նոր տների կառուցման նախագծին Հորդանանի Արևմտյան ափի տարածքում, որտեղ ամբողջական վերահսկողություն է իրականացնում. հայտնում է Reuters լրատվական գործակալությունը` վկայակոչելով իսրայելցի պաշտոնյայի խոսքերը:
Նշվում է, որ «Area C»-ում բնակարանների կառուցման մասին հայտարարությունը նախորդել է չորեքշաբթի ԱՄՆ դեսպանորդ Ջարեդ Քուշների` Իսրայել սպասվող այցին, որի ժամանակ քննարկվելու է Սպիտակ տան նախագիծը իսրայելա-պաղեստինյան խաղաղության համաձայնագրի վերաբերյալ:
«Area C»-ն կազմում է Արևմտյան ափի մոտ 60 տոկոսը: 1993 թվականի միջանկյալ համաձայնագրերով Իսրայելն ունի անվտանգություն և վարչական վերահսկողություն այն տարածքի վրա, որտեղ կենտրոնացած է Արևմտյան ափի իր բնակավայրերի մեծ մասը:
Պաղեստինցիները ցանկանում են, որ ամբողջ Արևմտյան ափը լինի իրենց ապագա պետության կազմում: Համաշխարհային գերտերությունների մեծ մասն այնտեղ կառուցված հրեական բնակավայրերը համարում է անօրինական, սակայն Միացյալ Նահանգները ակնարկել է, որ կարող է աջակցել Իսրայելին ՝ որոշ բնակավայրեր պահելով ապագա խաղաղության համաձայնագրում: