կարևոր
403 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 01:15
Քաղաքական

Ցեղասպանության ճանաչման բանաձևը, երբ քվերակել ենք տալիս, կատակ բան չէ, համառ պայքարի արդյունք է․ ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյան

Yerkir.am-ի տաղավարում հյուրընկալվել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։

Ներկայացնում ենք մեր զրուցակցի արտահայտած մտքերից և առաջարկում դիտել ամբողջական հարցազրույցը։

1․Ծով չունեցող ՀՀ֊ի համար Սփյուռքը կարող է հրաշքներ գործել, եթե Սփյուռքը հարգող և ընդունող իշխանություն գա

2․Փաշինյանը կորցրել է ժողովրդի վստահությունը, և հնարավոր է ժողովրդավարական ճանապարհով իշխանափոխություն անել

3․Սփյուռքի մեջ հայ մնալը պայքար է, իսկ Հայ դատի զինվոր լինելը՝ մեկ այլ պայքար

4․Նույնիսկ սովետմիության ժամանակ ՀՅԴ-ն Անկախության գաղափարը վառ էր պահում․ ՀՅԴ ընտանիքում դաստիարակվում են՝ պաշտպանելու հայ ժողովրդի արժեքները

5․Ցեղասպանության ճանաչման բանաձևը, երբ քվերակել ենք տալիս, կատակ բան չէ, համառ պայքարի արդյունք է

6․Չզարմանաք, որ թշնամին փափուկ ուժով արագ տիրանա Հայաստանին․ 2-3 տարվա ընթացքում ՀՀ տնտեսության 30-40%-ը կարող է Թուրքիայի ու Ադրբեջանի ձեռքի տալ լինել