|
Փոխարժեքներ
18 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.57 |
| EUR | ⚊ | € 447.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7465 |
| GBP | ⚊ | £ 508.82 |
| GEL | ⚊ | ₾ 141.61 |
«Միջազգային մթնոլորտն ի նպաստ Արցախի չէ, և Դաշնակցությունը որոշել է թե' Սփյուռքում և թե՛ Հայաստանում շարունակել կենտրոնացնել իր բոլոր ուժերը հանուն Արցախի դատի, ժողովրդի և անկախության»,- «Ապառաժ»-ի հետ զրույցում նշել է Արցախում սկսված ՀՅԴ 33-րդ Ընդհանուր Ժողովի մասնակից, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը:
ՀՅԴ Ընդհանուր Ժողովը պատմականորեն առաջին անգամ է, որ տեղի է ունենում Արցախում:
Ըստ Մուրադ Փափազյանի` սա լուրջ քաղաքական նշանակություն ունի: «Դաշնակցության համար Արցախը առաջնահերթություն է, Արցախը Հայաստանի վահանն է, ինչպես ընկեր Հրայր Մարուխյանն էր ասում՝ Հայաստանի Ստալինգրադն է»,- ավելացրել է ՀՅԴ Բյուրոյի անդամը՝ վստահեցնելով, որ շարունակելու են Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ արվող քայլերը: