կարևոր
2386 դիտում, 2 ժամ առաջ - 2025-10-17 15:22
Հասարակություն

Իշխանավորների կեցվածքը հակապետական է․ կատարում են թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները, իսկ հոգևոր դասի մեծ մասը ցանկանում է հայ մնալ

Իշխանավորների կեցվածքը հակապետական է․ կատարում են թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները, իսկ հոգևոր դասի մեծ մասը ցանկանում է հայ մնալ

Պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանն անդրադարձել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պարզաբանմանը՝ գրելով․

«Կարդացի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պարզաբանումը, և ցավալին այն է, որ Աթոռի մամլո ծառայությունը ներկա վիճակը բնութագրում է իբրև եկեղեցի-պետություն անհաշտություն, մինչդեռ Պետության և Եկեղեցու միջև որևէ խնդիր չկա. պետական իշխանությունն իրացնող քաղաքական ուժը, որ բնավ ինքն իրենով պետությունը չէ, ունի հակաեկեղեցական կեցվածք, իսկ Եկեղեցին ձգտում է, որ մեր պետությունը պահպանի ազգային պետականության հատկանիշները։ Մեր դեպքում իշխանավորների կեցվածքն է հակապետական, որովհետև կատարում են թուրք-ադրբեջանական բոլոր պահանջները, իսկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հոգևոր դասի մեծ մասը բնականաբար ցանկանում է հայ մնալ սեփական ազգային պետության տիրույթում։ Եվ սա հնարավոր չէ չհասկանալ...»։

Տես նաև՝ Շահան սրբազանն իր մտահոգությունը հայտնեց ներկա կացության մասին` արծարծելով հոգևորականների ձերբակալության հարցը. Անթիլիասի հայտարարությունը