կարևոր
2836 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-15 19:38
Քաղաքական

Հալածանքին հալածանքով կպատասխանեմ, եթե դա նույնիսկ մեղք համարվի. Գերասիմ Վարդանյանը` հուդայականության և բռնաճնշումների մասին

Հալածանքին հալածանքով կպատասխանեմ, եթե դա նույնիսկ մեղք համարվի. Գերասիմ Վարդանյանը` հուդայականության և բռնաճնշումների մասին

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանը գրում է.

«Մենք անցնում ենք մեր հավաքական սխալների ու մեղքերի հատուցման ճանապարհով, և դրա համար վճարում են մեր ժողովրդի լավագույն զավակները իրենց կյանքով, ազատությամբ ու հալածանքներով։

Այս գողգոթայի վերջն ու լույսը մեզ կտրվի միայն այն ժամանակ, երբ մեր ժողովրդի մեջ կբավարարի նվիրյալներ այն քանակը, որոնց պայքարով, հալածանքով կվճարենք ու կնվաճենք մեզ արժանի հաղթանակը։

Չնայած որ հույզերն ու էմոցիաները մեզ խելագարության են հասցնում, մեզ անհրաժեշտ է սառնասիրտ, համառ ու քրտնաջան պայքար՝ հանուն մեր ազգի ու եկեղեցու հարատևության։

Մեզ դավել ու տիրել են ներսից՝ մեր հուդայակերպ եղբոր ձեռքով։ Մենք պետք է փնտրենք, գտնենք, ճանաչենք մեր հավաքական արժանապատվության պայքարի եղբայրներին, ու իրար կողքի կանգնելով ՝ զորացնենք միմյանց։

Հ.Գ. Ես քրիստոնյա եմ, բայց եթե նույնիսկ մեր կրոնը մեղք կհամարի ցավին՝ ցավով, ատելությանը ՝ ատելությամբ, հալածանքին՝ հալածանքով պատասխանելը, ես ստիպված եմ լինելու այդ մեղքը գործել»։