|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ես բազմաթիվ հարցեր եմ ստանում իմ գործունեության, առաջիկա քայլերի, առկա մարտահրավերների հաղթահարման վերաբերյալ իմ մոտեցումների մասին, որոնց հնարավորություն չեմ ունենում առանձին-առանձին անդրադառնալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանը:
«Հենց այդ պատճառով հարցազրույցների ձևաչափից բացի որոշեցի ձեզ հետ երկխոսության պահպանման և հետադարձ կապի համար ավելի դինամիկ տարբերակ գտնել՝ օգտագործելով սոցիալական մեդիայի հնարավորությունները:
Այս գրառման մեկնաբանություններում այսօր՝ մինչև օրվա ավարտը, կարող եք թողնել ձեզ մտահոգող բոլոր հարցերը: Ամենակարևոր կամ ամենահրատապ 3 հարցերին կպատասխանեմ այս շաբաթ՝ վիդեո ձևաչափով»,-նշել է նա: